Վահագն․
Բարև ձեզ։ Օնլայն խաղատանը գումար շահելու դեպքում ինչպե՞ս պետք է հայտարարագրեմ և որքա՞ն հարկ պետք է վճարեմ, եթե տարվա ընթացքում և շահումները և պարտությունները շատ են, և ընդհանրապես պարզ չէ, եթե մի օր օրինակ 1 000 դրամ խաղադրույքից շահել եմ 2 000 դրամ, բայց հետո պարտվել եմ ամբողջությամբ, հիմա հարկային պարտավորություն առաջանու՞մ է։
չի առաջանում,
Իսկ շահումի և պարտության դրական տարբերությունը? ԵՒ ինչպես հաշվարկել շահումի և պարտության տարբերություն, քանի որ տարվա կտրվածքով այդպիսի գործարքների քանակը պարզ է որ մեծ քանակ կարող է լինել, ու հնարավոր չէ հետևել այդ ամենին, թե այդ տարբերությունը հաշվարկելու եմ ոչ թե ես, այլ խաղատան օնլայն կազմակերպիչը?
ոնց հարմար է, այդ տարբերությունը կարող եք հաշվարկել,և ոչ,
Իսկ ընդհանրապես այդպիսի փոքր շահումները հարկվու՞մ է, և եթե այո, ուզում եմ հասկանալ տարվա վերջում եկամուտների հայտարարագրի մեջ ինքնաշխատ եղանակով այդ եկամուտը կերևա, թե՞ ես պետք է հաշվարկել և լրացնել։
փոքր շահումները չեն հարկվում, եկամուտների հայտարարագրի մեջ ինքնաշխատ եղանակով այդ եկամուտը չի երևալու, պետք է հաշվարկել և լրացնել։