Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով

Արուս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն բացվել է փետրվարին և դեռ շրջանառություն չունի, և ԱՁ-ի հաշվեհամարի վրա գումար չկա: Էլեկտրոնային համակարգում ուզում եմ միասնական հաշվին վճարել 10 000 դրամ փետրվար ամսվա եկամտայինի և սոց. վճարի համար, կարծում եմ՝ պետք է ԱՁ-ի հաշվեհամարին փոխանցեմ նշված գումարը, նոր վճարեմ, ուրիշ հաշվեհամարից վճարել չի կարելի: Հետևաբար Էլեկտրոնային վճարումներ մասում ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ-ում Վճարողի հաշվեհամար մասում լրացնում եմ ԱՁ-ի հաշվեհամարը, իսկ վճարման նկարագրությունում նշե՞մ եկամտային և սոց վճար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վճարման նպատակ դաշտում անպայման նշեք ԱՁ-ի ՀՎՀՀ-ն, եկամտային և սոց վճար ու որ ժամանակահատվածի հաշվով եք վճարում: Խնդիրների դեպքում ԱՁ-ի ՀՎՀՀ-ի միջոցով կարող եք ապացուցել թե ում հաշվով, ինչ գումար եք վճարել:

Ալլա

Էլեկտրոնային վճարումներ բաժնում կարող եք վճարում կատարել ձեր անձնական քարտային հաշվից, միասնականին փոխանցելուց չի թույլատրում նշում կատարել։

Արուս

Շնորհակալ եմ կարծիքների համար, կարծում եմ ճիշտ հասկացա, կարող եմ ոչ միայն ԱՁ-ի, այլ նաև իմ սովորական հաշվեհամարից միաժամանակ եկամտայինի և սոց. վճարի համար փոխանցեմ 10,000.0 դրամ և եթե մարտին եմ փոխանցել, հասկանալի է որ փետրվար ամսվա վճարներն են, վերևում իհարկե ԱՁ-ի ՀՎՀՀ-ն նշված է: Իմ հարցը վերաբերում էր ՊԵԿ-ի Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի Էլեկտրոնային վճարումներ բաժնով կատարվող վճարումներին, որտեղ Վճարման նպատակ դաշտ չկա: Ինչ եք կարծում, վճարումները մի գուցե ՀՀ ֆինանսների նախարարության այս կայքով անեմ, այստեղով վճարումներ արել եք:

Ալլա

Այդտեղից վճարելիս երկար ժամանակ է պահանջվում մինչև նստում է միասնականի հաշվին, իսկ Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի Էլեկտրոնային վճարումներ բաժնով  հաջորդ օրը երևում է , իսկ միասնականին փոխանցելիս պետք չէ նշում կատարել դա որ հարկն է , միևնույնն է դա հաշվի չի առնվում։

Tigran

ՀՀ ֆինանսների նախարարության https://www.e-payments.am/-ով վճարումներ կատարելուց միջնորդավճար է գանձվում: Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի Էլեկտրոնային վճարումներ բաժնով վճարումներ դեռ չեմ կատարել, առիթ չեմ ունեցել, այլ կերպ եմ կատարել:

Արուս

Շնորհակալ եմ բոլորից: