Հարկերի հաշվարկ

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի մի մասը ընկնում է օրինակ հոկտեմբերին, իսկ մյուս մասը նոյեմբերին, մենք պետք է յուրաքանչյուր մասը հարկենք համապատասխան ամսվա մեջ….. հարցս հետևյալն է, երբ աշխատողը վերադառնա արձակուրդից, օրինակ ամսի 10-ին և 15-ին պե՞տք է ստանա աշխատավարձի կանխավճար, ապա պետք է նոյեմբեր ամսվա 5 օրերի հասանելիք աշխատավարձին ավելացնել նոյեմբերի մեջ ընկած արձակուրդայինի գումարը ու նոր հարկել, թե կարելի է դրանք առանձին-առանձին հարկել, որտեղո՞վ է դա կանոնակարգվում, ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռաֆիկ

Հարգելի Մարինե

5 օրերի հասանելիք աշխատավարձին ավելացրեք նոյեմբերի մեջ ընկած արձակուրդայինի գումարը, ստացված գումարից հաշվարկեք ե/հ-ը և սոցվճարները, հանեք նոյեմբերի արձակուրդայինի ե/հ-ը և սոցվճարները, կստանաք 5 օրերի հասանելիք աշխատավարձի ե/հ-ը և սոցվճարները։

Նույն գործողությունը կկատարեք դեկտեմբերին նոյեմբեր ամսվա աշխատավարձից ե/հ-ը և սոցվճարները հաշվարկելու ժամանակ։