Արայիկ.
Հարգելի կոլեգաներ, հարց եկամտային հարկից, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 9-րդ և 13-րդ մասերի վերաբերյալ: Ինչի՞ն է վերաբերում 9-րդ մասը, և 13-րդ մասի երկրորդ պարբերությամբ 55-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նշված հաշվարկային փաստաթղթերից տարբերվող ի՞նչ փաստաթուղթ կարող է լինել:
150-րդ հոդվածի 9-րդ մասը վերաբերում է օրինակ բանկում կամ վարկային կազմակերպությունում գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտներին:
13-րդ մասի վերաբերյալ. կարող է լինել գնման ակտ, հաշիվ ֆակտուրա, որտեղ կարևորը նշված լինեն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:
Բացի հարկային և հաշվարկային հաշիվներից կարող են լինել կազմված գնման ակտեր, օրինակ՝ շուկայից ապրանքի ձեռքբերում կամ ՀԴՄ-ն կցված կամ առանց ՀԴՄ, որի արդյունքում էլ առաջանում է եկամտային հարկ: