Հարկային օրենսգրքի փոփոխություն

Վահագն․

Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2025թ.-ի հունվարի մեկից, բացի այն, որ փոխվելու են շրջ. հարկի դրույքաչափերը, կա մի կետ, որը չեմ հասկանում՝ ինչ ինկատի ունեն։ Շրջանառության հարկի հաշվարկման նպատակով պարտադիր է դառնալու ծախսերի առանձնացված հաշվառումը։ Ո՞վ կարող պարզաբանել այս կետը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ծախսերի առանձնացված հաշվառումը ես հասկանում եմ որպես ծախսերի առանձին անալիտիկ հաշվառում։

Արթուր

Այսինքն՝ յուրաքանչյուր հարկատեսակի մասով ծախսերի հաշվառումը պետք է վարել առանձնացված։

Ruzanna

Քանի որ ՀՕ-ի նոր փոփոխության համաձայն շրջ հարկով աշխատող բոլոր տնտեսվարող սուբյեկտները արդեն անկախ գործունեության ոլորտից կարող են նվազեցնել հարկի գումարը կատարված ծախսումենրից, այդ նպատակով պետք է իրականացվի ծախսերի առանձնացված հաշվառում ըստ գործունեության ոլորտների, քանի որ տոկոսադրույքները տարբեր են:

Վահագն

Նախկինում այդպե՞ս չէր։ Վաճառքի համար հաշվով ստացված ապրանքների գումարը նույնպես նվազեցվում էր 4%-ով շրջանառության հարկից։ Հիմա պարզապես փոխվել է դրույքաչափը, դառնալով 10% և նվազեցումը 9%։ Թե՞ ինչ որ բան ճիշտ չեմ հասկանում։

Ruzanna

Դե այս պահին այդ նվազեցումները կարող են կատարվել միայն առքուվաճառքի և հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքերում, իսկ 2025թ. հունվարի 1-ից այդ նվազեցումները կարող են կատարվել նաև արտադրական, այլ գործունեություն իրականացնելու դեպքերում: