Facebook մեկնաբանություններ
Նման նյութեր՝
- Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխությունները հարկային դաշտում
- Մեր ոլորտին «մոնստրներ» պետք չեն. ինչո՞վ են հարկային փոփոխությունները խանգարում հաշվապահներին
- Հարկային օրենսգրքի հայեցակարգ, որն առաջարկում են ամերիկացիները
- Հարկային օրենսգրքի նախագծի նոր տարբերակը կներկայացվի կառավարություն
- Շեմի բարձրացումը վտանգավոր է. որոնք են Հարկային օրենսգրքի վիճելի դրույթները
Ընդհանուր առմամբ՝ հարկային օրենսգրքի փոփոխությունները երկու քայլ առաջ և մեկ քայլ հետ էին (հատկապես միկրոբիզնեսի գաղափարը, ԱԱՀ շեմի և ակցիզային հարկի բարձրացումը և այլն): Ճիշտ է՝ կային նաև թերություններ (եկամտային հարկի համահարթեցումը), բայց ես գտնում եմ, որ այն արժանի էր կողմ քվեարկելու, իսկ ընդդիմության՝ դեմ քվեարկելը պայմանավորված էր զուտ քաղաքական բաղադրիչով, մանավանդ որ ընդդիմությունը ևս խոստովանել է, որ այս փոփոխություններում առկա են դրական տեղաշարժեր: Վառելիքի հարկային բեռի ավելացումը ևս ընդունելի է, իսկ ընդդիմության առաջ քաշած փաստարկը ինձ համար ընդունելի չէ: Շահութահարկի շեմի նվազեցումը ևս ընդունելի է՝ չնայած որ ես շահութահարկը համարում եմ շինծու հարկ: Համաձայն եմ, որ 40 մլրդ-ի նվազեցումը կբերի դրական էֆեկտ, այն կկոմպենսացվի ակցիզային հարկի բարձրացումով: Ինչ վերաբերում է միկրոձեռնարկատիրության շեմին, ես գտնում եմ, որ այն պետք է հավասարեցվի վրաստանում գործող օրենսդրությամբ սահմանված շեմին: Ընդդիմության հետ համաձայն եմ առանձին մասնագիտությունների և գոտիների հետ կապված հարկային արտոնություններ տալու առումով: Ընդդիմության հետ նաև համաձայն չեմ, որ պետությունը չունի գործընկերային հարաբերություն տնտեսվարողի հետ:
ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող եկամտահարկի համահարթեցումը կլուծի աշխատավարձերի թերի հայտարարագրման խնդիրը: Թեև փոփոխությունը կբերի բյուջեում որոշակի կորստի, սակայն այս և մի շարք այլ փոփոխություններ երկարաժամկետ կտրվածքում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը: