Դավիթ Աատրյան.
Ալֆա ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, ասենք 600.0 հազ.դրամ` ներառյալ ԱԱՀ, Բետա ՍՊԸ-ին: Մատակարարման ամսաթիվը 29.12.2011թ., իսկ դուրս գրման ամսաթիվը 09.01.2012թ.: Բետա ՍՊԸ-ն 600.0 հազ. դրամը վճարել է 10.01.2012թ.-ին: Երկուսն էլ ԱԱՀ վճարող են:
Հարց 1: Ալֆա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հարկային պարտավորություն:
Հարց 2: Բետա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հաշվանցման ենթակա հետաձգված ԱԱՀ:
Հարց 3: Ալֆա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես եկամուտ 500.0 հազ. դրամը:
Հարց 4: Բետա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես ծախս 500.0 հազ. դրամը:
Տեսեք, թե ինչ խնդիրներ է առաջացնում մի օրենքի փոփոխությունը: Ու՞մ է պետք երկու ամսաթիվ, էդ ի՞նչ պրոբլեմ է, որ օրենք են փոխում…
Կանխավ շնորհակալ եմ:
Մատակարարման ամսաթիվը 29.12.2011թ.-ը փոքր լինել չի կարող դուրս գրման ամսաթիվից 09.01.2012թ.:
Ռուզաննա ջան, կարծում եմ Դուք ճիշտ չեք` մեղմ ասած: Օրինակի համար նայեք “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի հաշիվները:
Դավիթը ճիշտ է, Ռուզաննա ջան, դուք երևի շփոթում եք: Իսկ ի՞նչ օրենք է փոխվել: Մատակարարումը կարող է լինել, հետո հաշիվ դուրս գրվի, սա ավելի շատ տարածված է ծառայությունների մատուցման ժամանակ, չնայած ապրանքների մատակարարման դեպքում էլ կարող է լինել: Սակայն մի հարց առաջացավ` ապրանք մատակարարելուց հոտո եթե հաշիվը դուրս գրեցիր, ճանապարհին բռնելուց ավելորդ քաշքշուկի տեղ է անփաստաթուղթ ապրանք մատակարարելու համար:
ԱԱՀ-ն պետք է դեբետագրվի մատակարարման ամսաթվով, ՀՀ Կառավարության 7 հուլիսի 2011 թվականի N 937-Ն որոշման մեջ տեղեկանքիի վերաբերյալ Ձեր հարցերը կգտնեք:
Հայկ ջան, չորս հարցից մեկը պատասխանեցիր, մնաց երեքը…
Բոլոր հաշվարկները պետք է լրացվեն` հաշվի առնելով մատակարարման ամսաթիվը: