Հարկային հաշվի լրացման հետ կապված

Համեստ.

Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Այլ կազմակերպություն, որին մենք ծառայություն ենք մատուցել, պնդում է, որ մենք իրեն չներկայացնենք ԱԱՀ-ի հարկային հաշիվ, քանի որ նա այդ ժամանակ աշխատել է արտասահմանյան կազմակերպության ծրագրով և ազատված է նման հարկերից այդ վճարվող գումարը, որը նա մեզ պետք է վճարի, պետք է նշվի առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ ինձ ասեք` ես պետք է հարկային հաշիվ ներկայացնեմ նրան ԱԱՀ-ի վանդակում 0 թիվը նշելո՞վ, արդյո՞ք դա ճիշտ է: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Համաձայն ԱԱՀ-ի 15 հոդվածի 28 կետի նման դեպքերում Դուք որպես ԱԱՀ վճարող ազատվում եք ԱԱՀ-ից նույն օրենքի 19 հոդվածի համաձայն հարկային հաշիվ դուրս չեն գրում այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օրենքով ազատված են ԱԱՀ-ից
Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:
Հաշվարկային փաստաթուղթ հասկացողություննել օրենսդիրը սահմանել է 525 որոշումով

Գոհար

Սիրելի Համեստ, իմ կարծիքով դու չես կարող առանց ԱԱՀ հաշիվ գրել, իրենք հաշիվը ձևակերպելիս ԱԱՀ-ի գումարը պետք է միացնեն ծառայության գումարին, այսինքն ԱԱՀ-ի գումարը իրենց համար ծախս է համարվում:

A.T.

Հարգելի Համեստ, տվյալ կազմակերպությունը ձեզ պետք է ներկայացնի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ձևի տեղեկանք /որտեղ նշվում է գործարքի բոլոր տվյալները/, որը դուք ներկայացնում եք ձեր ՀՏ, իսկ հարկային հաշիվ դwւրս չեք գրում, դրա փոխարեն, ինչպես Արսենը գրել է, լրացնում եք ազատ ձևի հաշիվ ապրանքագիր:

Lana

Սիրելի Գոհար, մեր կազմակերպությունը հենց Համեստի ասած կազմակերպություններից է: Եվ իրացումների, և գնումների գծով մենք ազատված ենք ԱԱՀ-ից, ստացել ենք բազմաթիվ հաշիվներ առանց ԱԱՀ-ի:

Սիրելի Համեստ, պետք չէ ԱԱՀ-ի դիմաց 0 գրել, որովհետև դա կնշանակի զրոական դրույքաչափով հարկում, որը տարբերվում է ԱԱՀ-ից ազատված հարկումից: 0-ական դրույքաչափը կիրառվում է արտահանվող իրացման և դիվանագիտական կազմակերպություների գնումների դեպքում: ԱԱՀ-ի դիմաց ուղղակի գիծ դրեք: Լրացումում կարող եք գրել “գնորդը ազատված է ԱԱՀ-ից”:Մենք ստացել ենք հաշիվներ և հարկային բլանկի վրա և այլ ձևով: Անկեղծ ասած, չգիտեմ, պետք է ? բլանկի վրա գրվի , եթե ԱԱՀ չի լինելու, թե` ոչ: Ի դեպ, գնորդը ձեզ պետք է տա ԱԱՀ-ից ազատման մասին Տեղեկանք:

Lana

Ի դեպ, Գոհար, Ձեր նկարագրածը վերաբերում է այն դեպքին, երբ գնորդը իրացման մասով է ազատված ԱԱՀ-ից, իսկ Համեստի ասած ”արտասահմանյան կազմակերպության ծրագրով” գրասենյակները ազատված են և իրացման, և գնումների մասով:

Իննա

Հարգելի A.T. դուք ճիշտ եք, բայց ի՞նչ անել, երբ ըստ կառավարության որոշման կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից և պետք է ներկայացնի տեղեկանք, բայց կազմակերպությունը լիովին հրաժարվում է այն տրամադրելուց, այս դեպքում ի՞նչ ելք կա:

Lana

Հարգելի Իննա, շատ կասկածելի է, որ կազմակերպությունը տեղեկանք չի տալիս: Ինչ որ բան այն չէ: Տեղեկանք չտալու դեպքում այդ կազմակերպությունը տուգանվում է 50000 դրամ յուրաքանչյուր չտրված տեղեկանքի համար: Հավանաբար այդ կազմակերպությունը ոչ թե ազատված է ԱԱՀ-ից, այլ ԱԱՀ վճարող չի հանդիսանում իրացման մասով, իսկ գնումների մասով այն պետք է ուղղակի ԱԱՀ-ն միացնի ծախսերին: