Էլիզա.
Բարև Ձեզ. Կխնդեի մեկնաբանել հետևյալ նախադասությունները, քանի որ ըստ իս նշված տողերը հակասում են իրար և արդյունքում հստակ չի նշվում թե որ ամսաթիվն է հանդիսանում հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվ (եթե գործարքը կատարվել է մի եռամսյակում, իսկ հարկային հաշիվը դուրս է գրվել մյուս եռամսյակում):Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ-ի կարգ N 02/787 ՀՐԱՄԱՆՆ`
“7. Հարկային հաշվի դուրսգրման փաստացի ամսաթիվ է համարվում այն գնորդին (գնորդի լիազորված անձին) կամ փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող անձին հանձնելու ամսաթիվը, իսկ գնորդի կողմից հարկային հաշվի ստացման ամսաթվի կամ փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող անձին հանձնելու ամսաթվի բացակայության դեպքում` հարկային հաշվում նշված (հարկային հաշվի լրացման) ամսաթիվը: Գործարքի իրականացմանը հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում հարկային հաշվի դուրսգրումը հիմք չէ ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը հարկային հաշվի դուրսգրման հաշվետու ժամանակաշրջան տեղափոխելու համար:
Գործարքի իրականացման ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանը հարկային հաշվի դուրսգրման կամ դրա վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հաշվետու ժամանակաշրջանից տարբերվելու դեպքում տեղեկանքի «նշում» տողում լրացվում է գործարքի իրականացման ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանը”
Հարգելի Էլիզա`
Կարող են լինել դեպքեր , երբ գործարքը կատարվում է (ապրանքը առաքվում է գնորդին կամ ծառայությունը փաստացի մատուցվում է) մի ժամանակաշրջանում, ինչը հաստատում է կատարողական ակտը կամ հանձման-ընդունման ակտը, բայց հարկային հաշիվը ինչ-ինչ պատճառներով (օրինակ գնորդը չի ընդունում) չի ընդունվում և փաստացի դուրս է գրվում այլ ժամանակահատվածում : Այդ դեպքում ԱԱՀ-ի պարտավորությունը առաջանում է գործարքի փաստացի իրականացման ժամանակաշրջանում և չի տեղափոխվում հարկային հաշվի դուրս գրման ժամանակահատված:
Հարգելի Հայկ շնորհակալություն պատասխանի համար.
Ինձ հետաքրքիր է, թե ինչ կարծիք կհայտնեք կոնկրետ մեր օրինակի վերաբերյալ. Ընկերությունը մատուցել է ծառայություն, որի համար 2008թ.ին ներկայացրել է փոխանցման հաշիվ, որի հիման վրա կատարել ենք վճարումներ` 2008թ.-ի դեկտեմբեր և 2009թ.-ի մարտ ամիսներին, համապատասխանաբար հաշվանցվելով ԱԱՀ-ի գումարները:Նշված ծառայության դիմաց ընկերությունը հարկային հաշիվը դուրս է գրել ուշացումով` 2009թ.-ի դեկտեմբերին: Որ ժամանակաշրջանում պետք է ճանաչվի հարկային պարտավորությունը և հաշվանցվի ԱԱՀ-ի գումարը, եթե չկա աշխատանքների ավարտը հիմնավորող փաստաթուղթ: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Էլիզա`
ԱԱՀ-ի գումարները կարելի է հաշվանցել միայն հարկային հաշվի հիման վրա, փոխանցման հաշիվը ընդամենը վճարում (կանխավճար) կատարելու համար է: Նախորդ նամակում գրվածները վերաբերվում էին այն ընկերությանը որտեղ առաջանում է պարտավորություն իսկ Ձեր դեպքում ԱԱՀ-ի հաշվանցելու իրավունքը առաջանում է միայն և միայն հարկային հաշվի առկայության դեպքում` հարկային հաշվի դուրս գրման ժամանակահատվածում և որի համար համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի կատարվել է վճարում բանկային փոխանցմամբ: Այսինքն Դուք պետք է ԱԱՀ հաշվանցեիք 2009թ. դեկտեմբերին:
(Այս ամենը իմ անձնական կարծիքն է)
Լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում կարող եք գրել E-mail: office@a-partners.am , ես հաճախ չեմ լինում այս կայքում
Հարգանքներով`
Հայկ