Հարկային հաշվի դուրսգրում

Տանյա.

Ա/Ձ աշխատում է միկրոյի դաշտում, կարո՞ղ է իրավաբանական անձին հարկային հաշիվ դուրս գրել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իրավաբանական անձին հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում կդիտվեք որպես սխալմամբ ԱԱՀ հաշիվ դուրս գրած ու պետք է ԱԱՀ հաշվարկ ներկայացնեք ու վճարեք, միկրոյի համակարգից դուրս կմնաք: Հաշիվ վավերագիր կարող եք դուրս գրել։

Ռուզաննա

Հաշիվ- վավերագիր կարող եք դուրս գրել այն դեպքում ,եթե առքուվաճառքով չեք զբաղվում՝ այլ գործունեություն է։

Karine

Կարող եք դուրա գրել միայն հաշիվ վավերագիր

Ալլա

Դիմացի կողմը հարկային հաշիվ պահանջում է, քանի որ ԱԱՀ հաշվանցման խնդիր ունի, սակայն, չեմ կարծում , որ միկրոյով աշխատող ԱՁ դա պետք է, քանի որ կավելանա ԱՁ համար ԱԱՀ հաշվարկ անելու և ներկայացնելու պարտավորություն։

Նաիրա

Հարգելի Տանյա
Միկրոհամակարգում աշխատող ԱՁ-ն հաշիվ վավերագիր կարող է դուրս գրել, սակայն կախված է նրանից թե ինչ գործունեությամբ է զբաղվում, նախ նշեք գործունեության ոլորտը:

Nerses

Չեք կարող հարկային հաշիվ դուրս գրել: