Հայկ․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Հունիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ հաշվանցել եմ ԱԱՀ-ն, որին վերաբերող ինվոյսները մոռացել էի հաստատել մինչև հուլիսի 20-ը (ԱԱՀ-ն կազմում է 5 583 դրամ): Ինվոյսներն այսօր եմ հաստատել: Հիմա չգիտեմ՝ արժի՞ ճշգրտված հաշվարկ ներկայացել, թե՞ թողնեմ այսպես, քանի որ գումարը շատ մեծ չէ: Նախապես շնորհակալություն։
գումարի չափը կապ չունի, ճշգրտված հաշվարկները ներկայացրեք,
Այդ դեպքում այդքան չափով ԱԱՀ֊ն պիտի հաշվանցեմ օգոստոս ամսվա հաշվարկում, քանի որ օգոստոսին եմ ստորագրել, ճի՞շտ է։
եթե հուլիսը ներկայացրել եք հուլիսինը ճ
տված ներկայացրեք,հունիսն էլ պետք է ճշտված ներկայացնեք,
Հուլիսինը դեռ չեմ ներկայացրել։ Ուրեմն հուլիսի հաշվարկում կհաշվանցեմ այդ ԱԱՀ֊ն, ու նաև հունիսի ճշտվածը կուղարկեմ։
Խնդրում եմ կհուշեք՝ արդյո՞ք հունիսի ճշտված հաշվարկում 20-րդ տողում պետք է տամ պակասեցում համաձայն ՀՕ 71-րդ հոդվածի: Եվ հետո օգոստոս ամսվա հաշվարկում նույն տողում տամ ավելացում: Շնորհակալություն
հաշվարկի 20-րդ տողը ձեր դեպքի հետ կապ չունի,սովորական ճշտված ներկայացրեք երկուսն էլ,
Հունիս ամիսը տվեք ճշտված, հաշվանցելու եք որ ամսում ստորագրել եք։
Հարգելի Ներսես, ստացվում է՝ հունիսի ճշտված հաշվարկում 18-րդ տողի Բ բաժնում համապատասխան չափով պակաս եմ լրացնելու ԱԱՀ-ի գումարը: Իսկ սեպտեմբերին կտամ օգոստոսի հաշվարկը, որտեղ նույն 18-րդ տողում այդքան չափով ավել կլրացնել ԱԱՀ-ն: Ճի՞շտ եմ հասկացել
այո
Շնորհակալություն
Իմ կարծիքով դուք ճիշտ եք: Պետք է ձեռքբերումն ամբողջությամբ ցույց տաք և ԱԱՀ դտ-ը հետաձգեք ժամանակից ուշ ստորագրելու հիմքով: Իսկ դեբետագրելու իրավունքը կստանաք այն ամսում որում ստորագրել եք: Ձեր դեպքում կարծես թե օգոստոսն է: Օգոստոսի հաշվարկով կտաք ավելացում:
Հարգելի Արմեն, ճիշտն ասած արդեն խճճվեցի: Վերևում կար կարծիք, որ 20-րդ տողը իմ դեպքի հետ կապ չունի, իսկ դուք ասում եք, որ 20-րդ պակասեցում տամ նշելով հիմքը, հետագայում՝ ավելացում: Ինչպե՞ս հստակ իմանամ ճիշտ պատասխանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
30 դեկտեմբերի 2016 թ.
N 298-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
24. Միասնական հաշվարկի 20-րդ կետում լրացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի համաձայն հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը, այդ թվում՝ կատարվող վերաձևակերպումների արդյունքում, ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի
լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները: Մասնավորապես
1) տվյալ հաշվետու ժամանակաշրջաններում կատարված ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում և (կամ) հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հետաձգվում է և ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),
2) ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, ԱԱՀ-ից ազատված և Հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին, որոնց մասով Հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),
3) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը հետաձգվել է և Հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում),
4) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով Հարկային օրենսգրքի 15-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում պետք է կատարվեն վերաձևակերպումներ (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում կամ պակասեցում),
5) ԱԱՀ-ի այն գումարները, որոնք օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)՝ դրանց վճարման (այդ թվում՝ մասնակի վճարման) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկով (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում):
Շատ շնորհակալ եմ հղում անելու համար