Vahagn.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ-ի էլեկտրոնային հաշիվ ներկայացնելու հետ կապված մի քանի հարցեր: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
1. Եթե կազմակերպության շրջանառությունը 100.մլն-ից չի գերազանցում, ներկայացնու՞մ ենք արդյոք էլ. հաշիվ, և ի՞նչ պետք է անել տվյալ հաշիվը ստանալու համար:
2. Եթե հնարավոր է, նշեք նաև կարգավորող օրենսդրական ակտերը:
Հարգելի Վահագն, դուք կարող եք հարկային հաշիվ ներկայացնել կամ էլեկտրոնային, կամ էլ թղթային տարբերակով, ցանկացած դեպքում պետք է ձեր հարկայինի հետ պայմանագիր կնքեք և իրենցից ձեռք բերեք հարկային հաշիվները:
Հարգելի Ադելինա, թղթային տարբերակով հարկային հաշիվներ ստանալու համար ՀՏ հետ պայմանագիր հարկավոր չէ կնքել, ուղղակի պետք է սահմանված ձևի հայտ ներկայացնել ՀՏˋ պահանջվող հարկային հաշիվների քանակի վերաբերյալ: Հայտը ներկայացնելուց 2-3 օր հետո դրանք պատրաստ են լինում:
Հարգելի կոլեգաներ, ես արդեն հայտը ներկայացրել եմ և այսօր կստանամ թղթային Հ/Ա: Եթե հարցեր ունեք, գրեք: Հ/Ա գինը 10 դրամ է 1 էջի համար, եթե ձեր Հ/Ա ունի 2 օրինակ, հետևաբար 1 Հ/Ա արժեքը կլինի 20 դրամ:
Հարկային հաշիվների դուրսգրման նոր կարգի կիրառման խնդիրները` http://www.taxpayers.am/index.php?option=com_content&view=article&id=58&Itemid=77&lang=hy