Հարկային հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Կարծում եմ՝ կա խնդիր, նայեք ՀՕ 71-րդ հոդվածի 1-ին մասը, դրանք պետք է վավերացվեին մինչև 20-ի հաշվարկի ներկայացման պահը (ա ենթակետ): Երևի հիմա մի հատ ներկայացնեք ճշտված հաշվարկ հոկտեմբերի համար՝ հանելով այդ հաշիվների հաշվանցումները, իսկ նոյեմբերի հաշվարկի մեջ դրանք արդեն կարող եք հաշվի առնել (բ ենթակետ), որպեսզի վճարած գումարների հետ գան ընկնեն իրենց տեղը, այսինքն՝ կարգավորվեն:

Մարինե

Նման դատական նախադեպեր կան, որ եթե նշված է մատուցման օրը, ուրեմն անկախ ստորագրելու օրվանից՝ ընդունվում է մատուցման օրը, իսկ հաշվետու ժամանակաշրջանն ավարտվել է հոկտեմբերի 31-ին:

Արա

Այո, առաջանում է խնդիր, և այն կայանում է նրանում, որ տվյալ դեպքում Դուք կորցնում եք հաշվանցում կատարելու իրավունքը, այդ ժամանակ հաշվանցում կատարում եք հաջորդ ամիս: