Արմեն.
Բարև ձեզ:
ՍՊԸ-ի հասցեն Նոր Նորքում է: Եկամտային հարկ և սոց. վճար վճարելուց հարցնում է հարկային կամ մաքսային կոդը, որը ընտրել եմ «13 Նոր Նորք», սակայն պարզվեց, որ Նոր Նորքի հարկային տեսչությունը թիվ 5-ն է:
Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ինչ անեմ:
Այո, Նոր Նորքինը կոչվում է սպասարկման թիվ 5-րդ բաժին, սակայն խնդիր մի տեսեք բանկերում տարածքային կոդերն այդպես են ամրագրված, կարևորը փոխանցման ժամանակ ձեր սուբյեկտի անվանումը, հաշվեհամարը, գումարը, ՀՎՀՀ-ն ճիշտ գրեք, հաշվառումը ըստ ՀՎՀՀ-ների է տարվում, մի անհանգստացեք:
Շնորհակալություն։
Փոխանցումը ճիշտ եք կատարել: Նոր-Նորքի կոդը իսկապես 13 է: իսկ սպասարկման բաժինը՝ թիվ 5-րդ բաժին