Գայանե.
Ա/Ձ թարգմանչի համար չենք հասցրել ուղարկել շրջհարկով աշխատանքի դիմում, սակայն դեռևս որևէ գործունեությամբ չենք զբաղվել։ Ի՞նչ ձևով կարող ենք բողոքարկել հարկային դաշտի փոփոխության համար։ Ի՞նչ պատճառների դեպքում դիմումը կբավարարվի։ Ա/Ձ-ն գրանցվել է սեպտ 2-ին 2022թ․։
փորձեք դիմել ՊԵԿ բողոոքարկման հանձնաժողով,եթե կբավարարեն լավ,եթե ոչ ապա այս տարի ԱԱՀ-ով գործեք,մյուս տարի կգործեք շրջհարկի համակարգում,
Իսկ ինչպե՞ս դիմել։ Կանխավ շնորհակալություն
Ստացե՞լ եք արդյոք ծանուցում-իրազեկում շրջհարկի դաշտում գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարության՝ գրանցման օրվանից սկսած 20-օրյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ: Եթե ոչ, ապա այդ պատճառով կարող եք բողոքարկել ՊԵԿ բողոոքարկման հանձնաժողով՝ հարկային դաշտի փոփոխության համար։ Հնարավոր է բողոքը բավարարեն:
Պետք է կարողանաք հիմնավորել ուշացումը, հակառակ դեպքում օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Հարկային դաշտի փոփոխություն տեղի չի ունեցել ,եթե դուք երբեք չեք աշխատել շրջանառության հարկով։