Հարկային դաշտի ընտրություն

Արտակ.

Բարև Ձեզ:
Կասե՞ք` օնլայն մարկետ փլեյսը ի՞նչ հարկատեսակով կարելի է աշխատացնել: Կարո՞ղ եմ ԱՁ գրանցեմ, շրջհարկով աշխատեմ: Կամ միգուցե ավելի հարմար բան կա:
Մարկետփլեյսը սեփական ապրանքներ չունի, ամեն ինչ ուրիշ ընկերությունների է պատկանում, այդ թվում՝ արտասահմանյան: Ներմուծում ու արտահանում էլ ենք անում:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, պետք է գործեք շրջհարկի համակարգում, միկրոհամակարգով գործել չեք կարող, իսկ թե որպես ԱՁ, թե այլ կարգավիճակով, նայեք ձեր հարմարությանը: Իսկ կայքը կա, թե դեռ մշակման փուլում է, եղել է նման փորձ, հետաքրքիր է:

Արտակ

Այո, կա: Մնում է իրավաբանական անձ գրանցել, որ համ տեղի վճարային համակարգեր միացնենք, համ էլ ավելորդ խնդիրներ չառաջանան:

Tigran

Ինչ խնդիր է մնացել, պետռեգիստրի գրանցումը ու կայքի վճարային համակարգերին միացումը։

Արտակ

Այո, համարյա բան չի մնացել)

Ալլա

Հաշվի առեք, որ անկախ նրանից, թե որ հարկային դաշտում եք գործելու, ներմուծելիս պետք է ԱԱՀ վճարեք։

Արտակ

Փաստացի մենք մեր համար ոչ մի բան չենք ներմուծում: Գնորդն է մտնում, տեսնում ապրանքը, պատվիրում և մեր կամ իր ուզած առաքման ընկերությամբ բերում:
Նույնն էլ արտահանման դեպքում: