Արգինե.
Բարև ձեզ: Խորհուրդ տվեք խնդրում եմ. կարո՞ղ եմ արդյոք գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ /բանջարեղենի և մրգերի ավտոմատացված սորտավորման ծառայություն/ զբաղվող ձեռնարկությունը գրանցել միկրոձեռնարկատիրության հարկային համակարգով կամ որպես Ա/Ձ, եթե տարեկան շրջանառությունը չի գերազանցելու միկրոձեռնարկությունների համար օրենքով սահմանված չափը: Կանխավ շնորհակալություն
Եթե փոխկապակցվածության ու ինժեներական բնույթի գործունեություն չի դա, ուրեմն կարող եք միկրոյի համակարգում գործել։
Շնորհակալություն։ Փոխկապակցված այլ պրոցես չկա, պարզապես մեխանիզացված ըստ չափի բանջարեղենի տեսակավորում
Այո, կարող եք աշխատել միկրոյի դաշտում։