Մարգարիտա.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն պետռեգիստրի վկայականը ստացել է երկու տարի առաջ, բայց մինչև 20 օրյա ժամկետը չի գրանցվել հարկային ծառայությունում: Այժմ ցանկանում ենք գրանցվել և գործունեություն սկսել: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալություն:
Երբ կազմակերպությունը գրանցվում է պետռեգիստրում, ավտոմատ կերպով գրանցվում է նաև հարկայինում, ստանում է հարկային կոդ, այսինքն` ձեր կազմակերպությունը արդեն որպես հարկ վճարող գրանցված է հարկայինում, և քանի որ գործունեություն չեք ծավալել, չեք ներկայացրել հարկային դաշտ ընտրելու կամ դադարեցման հայտարարություններ, ավտոմատ կերպով ընկել եք ընդհանուր հարկման դաշտ, անկախ նրանից թե եկամուտ, ծախսեր ունեք, թե՝ ոչ, պետք է ներկայացնեիք ԱԱՀ ամսական և շահութահարկի տարեկան հաշվարկներ, որը չեք ներկայացրել, որոնց համար հավանաբար կվճարեք տուգանքներ։
Դուք պետք է ստացած լինեք ՊԵԿ-ից նամակ ԱԱՀ-ի ամսական հաշվետվություն և տարեկան հաշվետվություն չներկայացնելու համար, եթե գրանցվել եք և ոչինչ չեք արել, մոտեցեք հարկային տեսչություն ընթացակարգը կասեն:
Դուք ավտոմատ գրանցվել եք հարկայինում, պետք է հարկային հաշվետվությունների համակարգ մուտքի հարցը լուծեք ու անցած ժամանակների թեկուզ զրոյական հաշվետվությունները ներկայացնեք: