Հարկային դաշտի ընտրություն

Լևոն.

Խորհրդատվական ծառայություններ մատուցող, տարեկան 9-10մլն կանխատեսվող շրջանառությամբ գործունեությունը համարվու՞մ է արդյոք միկրոձեռնարկություն։ Ինչպե՞ս են հարկվում վերոնշյալները և ինչքանո՞վ է էական ձեռնարկատիրության տեսակը (Ա/Ձ/ՍՊԸ)։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հարգելի Լևոն, համաձայն ՀՕ հոդված 267, միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել խորհրդատվական ծառայություններ մատուցողները։

Tigran

Ձեռնարկատիրության տեսակը (Ա/Ձ/ՍՊԸ)  էական չէ։Խորհրդատվական ծառայություններ մատուցող, տարեկան 9-10մլն կանխատեսվող շրջանառությամբ գործունեությունը չի կարող գործել որպես միկրոձեռնարկություն,պետք է գործի գոնե շրջհարկով։

Գայանե

Հարգելի Լևոն, անկախ շրջանառությունից՝  խորհրդատվական ծառայություններ մատուցման գործունեությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չի կարող համարվել: Ձեռնարկատիրության տեսակը (Ա/Ձ/ՍՊԸ)՝ ընտրությունը Ձերն է, կարծում եմ ավելի հարմար է ընտրել շրջհարկով հարկման դաշտը:

Ալլա

ԵԹե ԱՁ, ամսական ֆիքսված պետք է վճարի շրջհարկի դեպքում 5000դրամ եկամտային, 5000 դրամ սոց վճար, իսկ ՍՊԸ շրջհարկի դաշտում չունի ֆիքսված վճարներ։