Հարկային գործակալ

Լանա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համաձայն ՀՕ 263 հոդվածի 2 մասի շրջհարկով աշխատող կազմակերպությունը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից, սակայն նույն հոդվածի 1-ին մասով՝ ոչ: Ես արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ եթե ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանները գնման ակտում առկա են, ապա կազմակերպությունը պետք է հանդես գա որպես հարկային գործակալ և 10% եկամտային հարկ պահի ու փոխանցի բյուջե, իսկ եթե միակողմանի գնման ակտ է՝ առանց ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանների, ապա որպես հարկային գործակալ հանդես չի գալիս: Այստեղ դուք չե՞ք տեսնում որևէ հակասություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Համաձայն ՀՕ 263 հոդվածի 2 մասի շրջհարկով աշխատող կազմակերպությունը ազատվում է 2) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից: Սակայն այդ դեպքում նայեք նաև 55 հոդվածի 13 մասը, ու նաև այն որ տարին ավարտվելուց հետու հարկատուն տվյալներ է ներկայացնում ֆիզ.անձանց վճարած եկամուտների վերաբերյալ:

Lana

Հարգելի Տիգրան, շնորհակալություն պատասխանի համար: Հարցս այլ կերպ ձևակերպեմ՝ եթե կազմակերպությունը աշխատում է շրջհարկի դաշտում և ձեռք է բերում x ապրանք՝ կազմելով երկկողմանի գնման ակտ, ապա պետք է որպես հարկային գործակալ հանդես գա և 10% եկամտային հարկ պահի ու փոխանցի բյուջէ, իսկ եթե կազմում է միակողմանի գնման ակտ, ապա ազատվում է հարկային գործակալ հանդես գալու և եկամտային հարկ պահելու ու բյուջէ փոխանցելու պարտավորությունից: Արդյո՞ք ես ճիշտ եմ ընկալել օրենսգրքի պահանջները:

Tigran

Առաջինը գնման ակտով ֆիզ.անձանցից ապրանք ձեռք են բերում վաճառքի կամ վերամշակման համար, իսկ տնտեսվարողից հաշվարկային փաստաթղթերով: հօ.հ150-ի մաս 13-ին համապատասխան գնման ակտերի դեպքում հարկային գործակալ հանդես չեք գալիս,սակայն տարին ավարտվելուց հետո հաշվետվությամբ ներկայացնում եք թե ում ինչքան եկամուտներ եք վճարել:

Lana

Հենց վաճառքի համար ել ձեռք է բերվում, իսկ եթե միակողմանի գնման ակտով է ձեռք բերվում, ապա տարեկան հաշվետվությունը պետք չէ՞։

Tigran

Ոնց որ էլի պետք է, նայեք 165 ձևն է, եթե այդ տվյալները լրացվում են, ուրեմն դրանով ներկայացնում եք, ծրագիրը իմ մոտ արդեն փակել եմ։

Lana

Շատ շնորհակալություն։

Ալլա

Կոնկրետ ազատվում է միայն քսան տոկոսի գծով , քանի որ որպես հարկային գործակալ չի ազատվում աշխատավարձ վճարելուց եկամտային հարկի գծով։

Lana

Հարգելի Ալլա, շնորհակալություն մեկնաբանության համար, իսկ գույքը ձեռքբերելիս, եթե կազմվում է երկկողմանի գնման ակտ՝ ներառելով ՀՕ հոդված 55 պահանջվող տվյալները, այդ դեպքում պետկ է արդյո՞ք 10 % եկամտային հարկ պահել ու փոխանցել բյուջե:

Ալլա

Այո