Հարկադիր պարապուրդ

Արտյոմ․

Բարև Ձեզ”

Ես 15.07.2022 թ-ից մինչև 15.12.24թ գտնվել եմ հարկադիր պարապուրդում։ Վերականգնվել եմ 16.12.2024 թ.- ին և իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել աշխատանքից 24.12.24թ։ Ուզում եմ իմանալ՝ վերջնահաշվարկի համար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածը հաշվարկվու՞մ է որպես չօգտագործված արձակուրդային օր և պե՞տք է այդ ժամանակահատվածի համար տրամադրվի վերջնահաշվարկ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ինչ կարգով եք վերականգնվել դատական,ապա վճռում գրվում է այդ հարցերի մասին,

Արտյոմ

Վճռի մեջ գրված է տալ փոխհատուցում պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար

Tigran

պետք է վճարեն, եթե ոչ, կատարողական թերթ վերցրեք դատարանից,

Արտյոմ

Ապրեք շատ

Մարիաննա

Բարև Ձեզ, Արտյոմ:

Աշխատանքային օրենսգրքի հոդված 165.

Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են՝
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը՝ ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական վարույթի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը՝ նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում…

Արտյոմ

Հիմա պետք է ինձ տան վերջնահաշվարկ չօգտագործված արձակուրդի համար թե ոչ?

Tigran

ամեն դեպքում վերջնահաշվարկ պետք էհաշվեն, թե պարտք կլինեք թե չէ դրանով կերևա,

Մարիաննա

Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում կուտակվում են արձակուրդի օրեր, հետևաբար, այո, վերջնահաշվարկ կատարելիս պետք է կատարել նաև չօգտագործված արձակուրդի հատուցում:

Արտյոմ

Շնորհակալ եմ շատ
Կներեք իսկ կարող եք խորհուրդ տալ չկատարելու դեպքում ում կարող եմ դիմել?

Մարիաննա

Աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողն աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքից ազատման (կամ աշխատանքային պայմանագրի լուծման) մասին անհատական իրավական ակտն ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետով սահմանված դեպքերում՝ աշխատանքային պայմանագիրն օրենքի ուժով լուծված համարվելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, կամ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքերում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը տվյալ գործատուի մոտ կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: