Ողջույն, հարգելի փորձագետներ:
Եթե ընկերությունը սահմանում է հարկադիր պարապուրդ /ոչ աշխատողի մեղքով/, ապա փաստաթղթային առումով ինչպե՞ս է դա կարգավորվում: Անհրաժե՞շտ է արդյոք հրաման տալ: Եթե այո, ապա ինչպիսի՞ հրաման է՝ լոկալ, թե՞ անհատական:
Եթե կա նման հրամանի օրինակ՝ կարող եք տրամադրել /arpinemanukyan13 շնիկ gmail.com/:
Կանխավ շնորհակալություն:
Կարող եք տալ հրաման ընդհանուր, նշելով աշխատակիցների անունները:
Փաստաթղթային ձևակերպման առումով անհրաժեշտ է հրաման տալ՝ անհատական: Այն կարող է վերաբերալ նաև մի քանի անձանց, անպայման չէ որ վերաբերի ամեն անձին առանձին: Գրել վերանագրում որոշ աշխատակիցների համար … ժամկետով հարկադիր պարապուրդում գտնվելու/ համարելու մասին, հիմնական տեքստում գրել հիմք ընդունելով ԱՕ … հոդվածը ներքոհիշյալ աշխատակիցների … համար ընկած ժամանակահատվածը համարելը հարկադիր պարապուրդի ժամանակահատված՝ աշխատավարձը վճարելով օրենսդրությամբ սահմանված չափով ու կարգով:
Կարող եք և’ անհատական, և՛ ընդհանուր հրաման տալ, կարևորը հրամանում նշեք աշխատակցի տվյալները և ժամանակահատվածը:
Ինչ հրաման էլ տաք ճիշտ կլինի։ Նշեք հիմքը, ամիս, ամսաթիվը։
ՀՐԱՄԱՆ N _ Ա «(նշել գործատուի անվանումը)» -Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԵՂՔՈՎ ՊԱՐԱՊՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ և 186-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի իրավակարգավորումներով, ինչպես նաև ելնելով արտակարգ դրության իրավական կարգավիճակից բխող միջոցառումներից և ՀՀ պարետի պահանջներից՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «___________» -ի _____________ ստորաբաժանման աշխատողների համար …….. ընկած ժամանակահատցվածում հայտարարել պարապուրդ` անհաղթահարելի ուժի առկայությամբ պայմանավորված:
2. Պարապուրդի ժամանակ սույն հրամանի 1-ին կետում նշված աշխատողներին կամ նրանց մի մասին (անհրաժեշտը նշել) աշխատանքի վայր ներկայանալու համար սահմանել ոչ լրիվ աշխատանքային օրվա ռեժիմ :
3. Գլ. հաշվապահին` պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար պարապուրդում հայտնված անձանց չվճարել:
4. Անձնակազմի կառավարման բաժնի պետ` ____________ -ին՝ ա) սույն հրամանի 1-ին կետում նշված աշխատողներին պատշաճ կարգով ծանոթացնել սույն հրամանի բովանդակությանը: բ) պարապուրդի ժամանակահատվածի վերաբերյալ համապատասխան նշումներ կատարել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում:
5. Հրամանն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Տնօրեն` (անվան սկզբնատառը և ազգանունը) (ստորագրություն) «___» ___________ 202_թ. ք. _________
Հրամանին ծանոթացանք՝ (անվան սկզբնատառը և ազգանունը) (ստորագրություն) «___» «___________» 2020թ. ք. ____________
Վերցված է Գործք ամսագրից