Հատուկ ընդմիջման վերաբերյալ

Անյա.

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ԱՕ 153-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողներին տրամադրվում է հատուկ ընդմիջում, եթե աշխատանքը կատարվում է +40°C բարձր կամ -10°C ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում։ Բայց օրենսգիրքը չի հստակեցնում պայմանները, որոնք պետք է տրամադրի գործատուն։ Լրացուցիչ ընդմիջման դեպքում նշվում է, օրինակ, մինչև 18 տարեկան աշխատողներին տրամադրվում է նվազագույնը 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում։ Բայց հատուկ ընդմիջման դեպքում կոնկրետ օրինակ չկա։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Օրենսգիրքում կոնկրետ օրինակները չեն նշվում, այլ ընդհանուր պայմանները որոնց դեպքում ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով պետք է դրանք սահմանվեն: Այդպիսի պայմաններով աշխատանքների ցանկը երկար կստացվի, այն կարող է գրված լինել առանձին, օրինակ կառավարության որոշմամբ: Խնդիրը ավելի հստակ գրեք:

Անյա

Շատ շնորհակալ եմ պատաախանի համար։ Օրինակ՝ ասֆալտապատողների դեպքում հանգստանալու վայրի հարցը ինչպե՞ս է կարգավորվում, եթե նրանք աշխատում են դրսում։

Մարիաննա

Բարև Ձեզ: Այո, օրենսգիրքը չի հստակեցնում պայմանները, որ պետք է ապահովի գործատուն, և հարցի լուծումը մնում է գործատուի հայեցողությանը: Կարելի է, օրինակ, վրաններ հարմարեցնել մոտակայքում, որտեղ ասֆալտապատողները կարող են հանգստանալ և պաշտպանվել արևից:

Tigran

Ասֆալտբետոնագործ, որը զբաղված է ասֆալտի ծածկույթի փռմամբ և ասֆալտի մասսայի փոխադրմամբ, համարվում է ծանր աշխատանք կատարող, այդ դեպքում պետք է ընթացքում նաև հանգստանան, կարող է լինել նաև երբ աշխատանքը կատարվում է որևէ բնակավայրից դուրս, ուրեմն սովորական աշխատաժամանակը պետք է պահպանվի:

karine

Հիմք ընդունելով ՀՀ ԱՕ 153 հոդվածը դուք ներքին կանոնակարգով, աշխատանքային պայմանագրով սահմանեք պայմաններ ձեր կազմակերպության, ոլորտի առանձնահատկություններից ելնելով։