Հավելավճարի հաշվարկ

Նառա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ես այսպիսի հարց ունեմ, եթե կարող եք` օգնեք, խնդրում եմ: Գործատուն աշխատողին վճարում է բացի աշխատավարձը հավելավճար ինչ որ հաստատուն թիվ: Աշխատողը ընթացիկ ամսում աշխատել է 8 օր: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է բաժանեմ հավելավճարը այդ 8 օրվա համար` աշխատա՞ծ օրերի վրա, թե՞ ամսվա օրերի վրա: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ինեսա

Եթե պայամանգրում աշխատանքի տևողությունը նախատեսել եք շաբաթական 5 կամ 6 օր, ապա ամսեկան գումարը (աշխատավարձը կամ հավելումները) բաժանում եք այդ ամսվա աշխատանքային օրերին և բազմապատկում 8-ի, օրինակ աշխ. 30000 դրամ է, պայմ. նախատեսել էք 6 աշխ. շաբաթ, ապա 30000/26 (հունիսի աշխ. օրերը)*8(աշխատած օրերը), նույնպես էլ հաշվում եք հավելումները:

Սատար հաշվապահական ընկերություն

Հավելումը ըստ աշխատանքային օրենսդրության համարվում է աշխատավարձին հավասարեցված վճար, ուստի հաշվարկվում է ինչպես աշխատավարձը: