Հաստատագրված վճարի վերաբերյալ

Արփինե.

Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք, թե սրճարանների, ռեստորանների համար հաստատագրված վճարը որոշվում է ըստ սեղանների քանակով, թո ոչ: Եթե այո, ապա որքա՞ն է մեկ սեղանի համար օրենքով սահմանված հաստատագրված չափը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Արփինե ջան համաձայն
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 34. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը

Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Հոդված 35. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված հաշվարկման ելակետային տվյալները

1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով:

2. Արտաքին բուֆետների (շարժական և հատուկ սարքավորումներով խոհարարական արտադրանքի պատրաստմամբ և սպասարկմամբ զբաղվող) և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառակուսի մետր:

Skristin

Հարգելի Արփինե, հասարակական սննդի օբյեկտների հաստ.վճարը հաշվարկվում է առևտրական մակերեսով

Armen

Բարև Ձեզ:Ըստ հաստատագրված վճարների օրենքի 35 հոդվածի,Դուք հաստատագրված վճար վճարելու եք մակերեսի համար:Կան նաև լրացուցիչ գործակիցներ:

ԴԱՎԻԹ

Ողջույն Արփինե , հանրային սննդի հաստատագրված վճարը հավասար է սպասարկման մակերեսի, ուղղիչ գրծակցի և 2000 դրամի արտադրյալին: ՈՒղղիչ գործակիցը մինչև 50 մ2= 0.75, միրչև 300 մ2= 1, 300 մ2 գերազ. =0.6, 500 մ2 գերազ. = 0.3: Եթե կա բացօթյա տարածք ապա գումարվում են նաև այլ գործակիցներ:

Հայկ

Արփինե կարող եմ օգնել ձեզ, նման փորձ ունեմ: hh_poghosyan շնիկ mail.ru