Հասարակական կազմակերպություն

ANIL.

Հարգելի կոլլեգաներ,
Կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է, ունի իր բալանսի վրա ավտոմեքենա, որը սարքին չէ, և մաշվածքը դուրս է եկել, հիմա ուզում ենք դուրս գրել այն:
Խնդրում եմ ասեք, ի՞նչ գործընթաց է դա, ի՞նչ փաստաթղթավորում պետք է անել, ինչ որ մեկը դուրս գրե՞լ է ավտոմեքենա:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Հարգելի ANIL, քանի որ Ձերը հասարակական կազմակերպություն է և հարկային պարտավորություներ կարելի է ասել գրեթե չեն առաջանում, խորհուրդ կտամ ավելի շատ ուշադրություն դարձնել հաշվապահակահ հաշվառմանը: Իսկ հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն հիմնական միջոցները պիտի ունենան մնացորդային արժեք, այսինքն գին, որով հնարավոր է վերջինս իրացնել շահագործման վերջում, կամ այդպիսի պահանջ առաջանելու դեպքում: Ուստի 1. առաջարկում եմ առաջնահերթ ղեկավարի հրամանով (հոքաբարձուների խորհրդի որոշումով) կազմել հանձնաժողով, ճանաչել գույքը անսարք, հիմնավորել դուրսգրման (օտարման) պատճառները: 2. որևե թերթում հայտարարել անսարք գույքի վաճառքի մասին. Այսքանից հետո վաճառել այն (վճարելով համապատասխան ԱԱՀ և շահութահարկը): Ուղակի դուրս գրման դեպքում իրավասու մարմինը իրավունք ունի պահանջել Ձեզանից ա.մեքենաի ոչնչացումը(ուտիլիզացիան) հաստատող փաստաթուղթ: Համաձայնվեք որ մեքենան ասեղ չի իսկ Հայաստանը աղբաման չի:

Ժաննա

Հարգելի Արա,իսկ եթե հասարակական կազմակերպություն չէ այլ ՍՊԸ , ինչ հարկային պարտավորություններ են առաջանում և ընդհանրապես գործընթացի ինչ տարբերություն
կա ?

Արա

Ժաննաի համար:
Տեսականորեն ոչ մի տարբերություն չկա: Գործնականում հասարակական կազմակերպության դեպքում ի տարբերություն առևտրայինից գույքի իրացման գնի (կան այլ ձևով օտարման)հիմնավորման նկատմամբ, կարելի է ասել, ներկայացվում են ավելի խիստ պահանջներ:

Ժաննա

Հարգելի Արա շատ շնորհակալություն:

Նանե

Բարև ձեզ, ես մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Ես նոր գրանցել եմ հասարակական կազմակերպություն, կա նաև հարկային կոդ, ուզում եմ իմանալ` հարկային համակարգում ինչ պարտավորություններ ունեմ, պե՞տք է գրանցեմ կազմակերպությունը նաև այդտեղ: Շատ շնորհակալություն: