Գևորգ.
Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվի կազմակերպության կողմից, և հաշվապահությունը ի՞նչ պետք է հաշվի առնի օգնությունը տրամադրելիս։ Շնորհակալություն։

ԱԱՀ-ից ազատված եք, շահութահարկի տեսանկյունից էլ ծախս չեն համարվում՝ ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվների (այդ թվում` անդամավճարների), աշխատանքների և ծառայությունների գծով ծախսը կամ դրանց հաշվին կատարված ծախսը, այլ նվազեցումը կամ առաջացած կորուստը: Իհարկե անպայման շահառուների տվյալները պետք է ցուցակներով ամրագրեք: Ապրանքների ձեռքբերման և տեղափոխման/առաքման ծախսերը անպայման փաստաթղթավորեք: