Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ofelya.

Ես կուզենայի իմանալ ,եթե հկ-ին ծառայությունների մատուցման պայմանագրով գումար է փոխանցվել, ապա ի՞նչ մոտեցում է պետք տալ և ի՞նչ հարկեր վճարել, և ընդհանրապես մանարամասն որտեղ է կարելի ծանոթանալ հկ-ի հաշվապահական հաշվառման մասին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի Հոդված 3.1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող…..(ուշադրություն դարձրեք ստացված շահույթը բառերին)
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք Հոդված 51.Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:
Հարգելի Օֆելյա, համադրելով այս երկուսը կարելի է հասկանալ, որ օրենքը, համենայն դեպս, չի արգելում ՀԿ ներին ծառայություն մատուցել:
Բայց տարվա վերջում այնպես արեք, որ ամբողջ գումարը ծախսագրված լինի, որ շահույթ չունենաք: