Հայկ․
Բարև Ձեզ: ՍՊԸ հիմնադիր և տնօրեն հանդիսացող անձը բանկի տերմինալով կատարել է ընկերության հաշվի համալրում: Արդյո՞ք ճիշտ կլինի դա ձևակերպել որպես նրան մինչ այդ տրված փոխառությունների մարում, եթե բանկի քաղվածքում նպատակը նշված է հաշվի համալրում: Եթե ոչ, ապա ի՞նչ ձևակերպել (դրամարկղում բավարար գումար չկա դրամարկղից ելք ցույց տալու համար): Շնորհակալություն։
Եթե հիմնադիր և տնօրեն հանդիսացող անձը բանկի տերմինալով կատարել է ընկերության հաշվի համալրում, դա կարող եք դիտել որպես փոխառություն, գրել պայամանագիր տալ ձևակերպումները և վերջ:
Այո, կարող եք ձևակերպել որպես փոխառության մարում։
կարող եք , բայց համաձայնագրով դա ամրագրեք, հասկանալի է որ տերմինալի վճարման նպատակի մեջ երկար տեքստ չէր կարող գրել,
Շնորհակալություն պատասխանների համար