Հաշվի դուրս գրում օտարերկրյա ընկերությանը

Անի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն արտասահմանյան ընկերության համար ուսուցողական հոդվածներ է գրել, պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Վճարումն առանձին յուրաքանչյուր հոդվածի համար է` կախված հոդվածի երկարությունից և մի շարք հանգամանքներից, այսինքն գումարներն տարբեր են:

Այս դեպքում հաշիվ վավերագրում ճի՞շտ է գրել չափման միավորն ՀԱՏ, տևողությունն ու ընդհանուր գումարը, որը պետք է փոխանցվի: Գումարն նշվում է առա՞նց միջազգային փոխանցման պահումների:

Եվս մեկ հարց: Ծառայության մատուցումն սկսվել է անցած տարի, սակայն գումարը նոր է փոխանցվում որոշակի շեմն անցնելուց հետո: Այս դեպքում տևողությունն նշելուց խնդիր չի՞ լինի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այս դեպքում տևողությունն նշելը խնդիր կառաջացնի եթե այդ եկամուտները հ142-ի մաս1-ի 5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով, թվին չեն դասվու,իսկ եթե դասվում են խնդիր չի լինի, 2 այո է գրել չափման միավորը հատ,

Astghik

Գումարի ուշ փոխանցելը խնդիր չէ, եթե պայմանագիր չունեք, որում հստակ սահմանվում է փոխանցման ժամանակացույց և արձանագրվում է դրա խախտում։