Արաքս.
Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:
ԱԱՀ մասին օրենքի 18 հոդվածի համաձայն`
“ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:”
Այսինքն դուք կարող եք տալ սովորական հաշիվ-ապրանքագիր, որը չի նշանակում, որ ԱԱՀ չպետք է հաշվարկեք: Տվյալ դեպքում հաշիվ-ապրանքագիրը պետք է գրվի լրիվ հատուցման գներով, որից կհաշվարկվի ԱԱՀ 16,67%-ով, իսկ ԱԱՀ հաշվարկում պետք է ցույց տրվի 16.67-ի տողում: Բայց դուք կարող եք գրել նաև հարկային հաշիվ ֆիզ. անձի անունով, քանի որ դրանից ոչ մի պատասխանատվություն կամ վնաս չկա: Դա երևի թե ավելի հարմար է, քանի որ գիրք չեք լրացնի: