Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշշվապահներ: Խնդրում եմ ասել՝ միկրոձեռնարկատիրության համար ձև 256. Հաշվետվություն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ, ավտոմատ երևո՞ւմ է, ուղղակի միկրոյով հաշվետվություն չեմ արել ոչ մի անգամ, 3 տարի է միայն շրջհարկով ԱՁ-ի և ՍՊԸ-ի հաշվետվություններ եմ տվել:
Հարգելի Մարիաննա, գումարը երևում է, սակայն եթե միայն բանկային փոխանցումներ են եղել առանց հաշիվ դուրս գրելու, ապա պետք է դուք մուտքագրեք։
կարող է ավտոմատ չերևալ,լիազորի մոտից ակտիվացրեք այն,
Շնորհակալություն, իսկ եթե ՀԴՄ-ով տարեկան քաղվածք տամ, կերևա ամբողջ տարվա գումարը:
չեմ փորձել տարեկան հանել ՀԴՄ-ն,պետք է փոխանցումներով հասույթն էլ հաշվի առնեք եթե եղել են,
Չէ փոխանցում չկա, վարսավիրանոց է, բայց միայն ՀԴՄ են խփում, այդ իսկ պատճառով եմ մտածում ՀԴՄ տարեկան քաղվածք
Ուրեմն այո ՀԴՄ-ի տվյալների հիման վրա պետք է ներկայացնեք տարեկան հաշվետվությունը, եթե տարեկան տվյալ չբերի ծրագիրը ուրեմն ամսական տվյալների հիման վրա ստացեք թիվը տարվա։
Շնորհակալություն
Միկրոձեռնարկատիրության համար տարեկան ձև 256-ը կարող եք ակտիվացնել առ ցանց լիացորի միջոցով: Տարեկան շրջանառությունը կարող եք ստանալ taxservice.am ծրագրի «ՀԴՄ ներ» բաժնից՝ «ֆիսկալ հասույթ»-ի ամսեկան շրջանառությունների հանրագումարի միջոցով:
Շնորհակալություն։