Հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ

Գարեգին.

Բարի օր բոլորին: Երկու ամիս առաջ բացել եմ ԱՁ՝ արտոնագրային հարկատեսակով, սակայն մինչ օրս պետ. ռեգիստրից որևէ ծանուցում կամ նամակ չեմ ստացել հաշվետվությունների ներկայացման համար: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, միգուցե իրենց պետք է անձա՞մբ այցելել: Որքան հիշում եմ՝ նախկինում հաշվետվությունը նույնիսկ ժամանակին չներկայացնելու համար սահմանված էր 20 000 դրամ տուգանք: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Պետ. ռեգիստրը չի տալիս արտոնագրային հարկատեսակով աշխատելու արտոնություն, այդ հարկատեսակով աշխատելու համար Դուք դիմել եք ՊԵԿ-ի Ձեր գրասենյակ և եթե չեք գրանցվել արտոնագիր ստանալու, ապա ի՞նչ հարկ եք վճարում: Անմիջապես գնացեք հարկային տեսչություն և լրացրեք ինչ բաց եք թողել:

Արա

Բացեք առցանց լիազոր, տվեք արտոնագրային հարկով աշխատելու հայտ՝ համապատասխանաբար նշելով հարկի չափը, որից հետո ամեն ամիս կրկնեք այդ գործառնությունը, հակառակ դեպքում Դուք կենթարկվեք պատասխանատվության:

Հայկանուշ

Պետ. ռեգիստրում ոչ մի հաշվարկ չի ներկայացվելու, բացառությամբ ավելացված արժեքի հարկ վճարող ընտրվելու դեպքի, բոլոր հաշվետվությունները ներկայացվելու են հարկային տեսչությունում:

Գարեգին

Հարգելի Հայկանուշ, իմ դեպքը հենց այն է, ինչ որ Դուք նկարագրեցիք, քանզի չնայած նրան, որ աշխատում եմ արտոնագրային վճարով, շրջանառության հարկի դիմում չտալու պատճառով համակարգը ինձ գցել է ԱԱՀ-ի դաշտ, և մինչև տարեվերջ պետք է ներկայացնեմ նաև ԱԱՀ հաշվետվություններ: Նման պարագայում ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել պետ. ռեգիստր: Շնորհակալություն: