Անուշ.
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է օգոստոսին։ Այս պահին եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաճախականությամբ է պետք հանձնել շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։ Եկամտային հարկի հաշվետվությունների ո՞ր ձևերը պետք է հանձնել։ Ընկերությունը այլ աշխատողներ բացի տնօրենը չունի։ Եթե տնօրենը գնա ադմինիստրատիվ չվճարվող արձակուրդ, այս դեպքում պե՞տք է եկամտային հարկի հաշվետվություն հանձնել։ Այլ հաշվետվություններ պե՞տք է հանձնել բացի շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։
շրջանառության հարկի հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակի հաշվով։ եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացվում է ամսեկան եթե կա գոնե մեկ գրանցված աշխատող։ եթե գրանցված աշխատող է չվճարվող արձակուրդ գնալու դեպքում պետք է եկամտային հարկի հաշվետվություն հանձնել։ Այլ հաշվետվություններ պե՞տք է հանձնել բացի շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։կախված է ինչ գործունեություն եք իրականացնում,
Շնորհակալություն
Շրջանառության հարկի հաշվարկը ներկայացնելու եք յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, եկ հարկը՝ ամեն ամիս մինչև հաջորդ ամսվա 20-ը: Նույնիսկ չվճարվող արձակուրդ գնալու դեպքում պիտի ներկայացնեք եկ հարկի հաշվարկը: Այլ հաշվետվությունների ներկայացումը կախված է նրանից, թե ինչ գործունեությամբ եք զբաղվում:
Շնորհակալություն
Շդջանառություն- եռամսյակ
Եկամտային գրանցված աշխատող-ամսական