Հաշվետվությունների հանձնում

Սոնա.

Բարև Ձեզ,

Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. արդյո՞ք անհատ ձեռներեցը կարող է հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային կամ սովորական փոստով: Եթե այո, ապա արդյո՞ք դրա մասին պետք է նախօրոք հայտնել հարկային մարմիններին որևէ դիմում կամ ձև լրացնելով:

Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ,Սոնա,ես ինքս հաշվետվությունները փոստով եմ ուղարկում,Դուք պարզապես պետք է ճիշտ լրացնեք ծրարի վրայի պարունակությունը,որպեսզի հասնի հասցեատիրոջը,ոչ մի դիմումի անհրաժեշտություն չկա,իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնային տարբերակին կարդացեք ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ arlis.am -ում,այնտեղ մանրամասն գրված է

Albert

Բարև Ձեզ, Սոնա: Այո, կարող է:
Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնելու դեպքում, Դուք պետք է դիմեք հարկային տեսչության, էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկատուների, սպասարկման կենտրոն, որպեսզի Ձեզ տրամադրեն էլեկտրոնային ստորագրութուն, որի արժեքը,տարեկան 15000 դրամ է: Կենտրոնը, եթե չեմ սխալվում,գտնվումա Մ.Խորենացի փողոցում:
Փոստով ներկայացնելքու ժամանակ, Դուք պետք է Ձեր նամակում,բացի ներկայացվող հաշվետվություններից, ընդգրկեք նաև ամփոփաթերթիկը, որում նշվումա, թե Ձեր նամակը ինչ հարկային փաստաթղթեր է պարունակում:

Մարինե

Փոստով այո եւ ոչ մի դիմում էլ պետք չի, իսկ էլեկտրոնայինը չգիտեմ, բայց իրավաբանական անձանց համար հատուկ նախատեսված կարգ կա, եւ դրա համար պետք է դիմել տարածքային հարկայաին տեսչություն:

Sona

Shat shat shnorhakalutyun ognutyan hamar 🙂