Հաշվետվությունների լրացման հետ կապված

Արման․

Բարև բոլորին։ Ես մեկ հարց ունեմ՝ կապված հաշվետվությունների հետ։ Ես բացել եմ ԱՁ, աշխատում եմ շրջհարկով։ Դեռ որոշ պատճառներով հաշվապահի չեմ կարող դիմել, մինչև դիմելս պետք է ինքս հաշվետվությունները ներկայացնեմ։ Խնդիրը նրանում է, որ չեմ հասկանում՝ ինչպե՞ս։ Գիտեմ, որ պետք է մտնեմ file taxservice, մուտքագրեմ հաշվիս եկած գումարը այդ ամսվա։ Որոշել եմ ամեն ամիս վճարեմ, ոչ թե եռամսյակը մեկ։ Կարո՞ղ եք ինձ ասել՝ որտե՞ղ պետք է մուտք անեմ, ի՞նչ լրացնեմ, որ կարողանամ փոխանցում կատարեմ։ Կանխավ շաաատ-շաաատ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Նախ պետք է taxservice-ով լրացնեք շրջհարկի հաշվետվությունը, ստորագրեք, ուղարկեք ՊԵԿ, հետո հաշվեհամարից փոխանցում կատարեք համապատասխան հաշվեհամարին։

Tigran

դա սենց գրելով չի տեղում,անել բացատրելով է,դիմեք,

Knarik

Պետք է անպայման հաշվապահ ունենաք, պայմանավորվեք, սկզբում փոքր վճարով, հետո կավելացնեք, թե չէ կընկնեք տուգանքների տակ:

Արմեն

Հարկի գումարները վճարում եք միասնական հաշվին,եթե Ձեր ա/ձ-ով հաշիվ չունեք, կարող եք ցանկացած բանկ մտնել և գումարը փոխանցել 900008000490 գանձապետական հաշվին: Վճարելիս անպայման նշեք Ձեր ա/ձ-ի ՀՎՀՀ-ն և բնականաբար անուն ազգանունը: Հաշվարկները ներկայացնելու համար պետք է առցանց պայմանագիր կնքեք ՊԵԿ-ի հետ, ստանաք լիազորի մուտքանուն և գախտնաբառ, որպոսզի կարողանաք մուտք գործել taxservice համակարգ: Հետո լիազորով պետք է նշանակեք ինչ որ մեկին կամ հենց Ձեզ որպես օգտվող, ստանաք օգտվողի մուտքանուն և գախտնաբառ, և վերջապես օգտվողի մուտքանունով մտնեք և հանձնեք համապատասխան հաշվարկը: Եթե անհրաժեշտ կլինի օգնություն կարող եք դիմել՝ 033 966 544 Արմեն: