Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հանձնելու վերաբերյալ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lusine

2012-ին վերաբերող հաշվետվությունները կարելի է ներկայացնել թղթային տարբերակով: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումը վերաբերում է միայն եկամտային հարկին:

Սամվել

Կազմակերպությունների համար ժամանակավոր դադարեցում հասկացությունը վերացել է 25.07.2012-ից:

Ազատ

Հնարավոր չէ՞ արդյոք եկամտային հարկից բացի մյուս փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով ուղարկել: Օրինակ` ՀԴՄ-ի ամսեկան շրջանառության և Վիճակագրական հաշվետվությունը:

Սամվել

ԱՁ – ների գործունեության ժամանակավոր դադարեցումը տարածվում էր նաև կազմակերպությունների վրա, 25.07.2012-ից կատարված փոփոխություններից հետո ժամանակավոր դադարեցում հասկացությունը ուժը կորցրել է: Նախկինում դադարեցման դիմում ներկայացրած ԱՁ-ների վրա փոփոխությունը չի ազդում, սակայն իմ կարծիքով կազմակերպությունները կամ պետք է աշխատեն կամ լուծարվեն, քանի որ պաշտոնական պարզաբանման մեջ նրանց մասին ոչ մի խոսք չկա:

Աննա

Հարգելի Սամվել, Ձեր ասածը միանշանակ վերաբերում է ԱՁ ներին: