Մարիամ.
Մի հարց, եթե կարելի է՝
1. եթե աշխատակիցը taxservise-ում գրանցվել է նոյեմբերի 25-ին, իսկ աշխատելու է 26-ից, ապա նոյեմբեր ամսվա համար պետք է հաշվարկենք նույն 23 տոկոս եկամտային հարկ և 5 տոկոս սոց. վճա՞ր, թե՞ պետք է հաշվենք 1 օրվա կտրվածքով և բազմապատկենք աշխատած օրերի թվով:
2. taxservise-ում կան եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվետվության տարբեր օրինակներ, կասե՞ք՝ որ ձևը պետք է օգտագործի ԱՁ-ն, որը շրջանառության հարկ վճարող է:
Շնորհակալություն:
1. Աշխատակցի համար հաշվարկում եք նոյեմբերի 26-ից 30-ը աշխատավարձ, որի համար հաշվարկում եք 23 % եկամտային հարկ և 2.5 % սոց. վճար:
2. Ձև 189՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ:
Աշխատակցի աշխատավարձը կարող եք հաշվել 2 եղանակով՝
1) ամսական աշխատավարձը բաժանել այդ ամսվա աշխատանքային օրերի քանակին, բազմապատկել նրա աշխատած օրերով կամ
2) աշխատավարձը բաժանել ամսվա աշխատանքային ժամերին և բազմապատկել աշխատած ժամերով:
Դրոշմանիշային կամ զինծառայողների ֆոնդին վճարվող 1 000 դրամն էլ պետք է վճարեք: