Հաշվետվության ճշգրտում

Սյուզի.

Բարև ձեզ: Եթե օգոստոսի եկամտային մեջ աշխատողի աշխատավարձը պակաս եմ նշել, հիմա ճշգրտելու դեպքում ի՞նչ տույժ տուգանք կառաջանա։ Իսկ, եթե թողնեմ ու չճշգրտեմ՝ ի՞նչ խնդրի առաջ կկանգնենք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ներսես

Ճշգրտեք, վճարման ենթակա գումարի 0.04 տոկոս տույժ կլինի, տուգանք չի կիրառվի:
Թողնելու դեպքում ստուգման ժամանակ կտուգանվեք:

Tigran

Ավելի լավ է ճշտված հաշվարկ ներկայացնեք ու միայն տույժեր կհաշվարկվեն, սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում մինչ ստուգում, տուգանք չի կիրառվում:

Նաիրա

Ճշգրտելուց հետո ավելացված ԱՎՈՒՄ-ի հիման վրա կհաշվարկվի եկամտային հարկ, սոց․ վճար և դրոշմանիշային վճար, ու դրանց մասով կառաջանան պարտավորություններ, գումարած այդ պարտավորությունների վրա հաշվարկված տույժեր՝ (առաջացած պարտավորություն*0.04/100*վճարման վերջնաժամկետից ուշացած օրերի քանակ): Եթե չճշգրտեք, ու հետո ստուգման ժամանակ բացահայտվի՝ բացի վերոնշյալը, նաև վարչական տույժ կվճարեք, քանի որ կդիտարկվի եկամուտների թերհայտարարագրման ռիսկ հարկատուի կողմից:

Արա

Ճշգրտման դեպքում յուրաքանչյուր օրվա դիմաց հաշվարկվում է տույժ 0.075 տոկոսի չափով, ճշգրտելը ավելի ճիշտ է, հակառակ դեպքում, եթե հայտնաբերեց հարկայինը` կկիրառի նաև տուգանք։

Նաիրա

Բարև Ձեզ, Սյուզի:
Պարտադիր ճշտված հաշվարկ ուղարկեք սեպտեմբերի 22-ից մինչև ճշտված հաշվարկի ներկայացման օրը յուրաքանչյուր օրվա համար 0.04% տույժ է հաշվարկելու միայն դա եք վճարելու: