Հաշվետվության հանձնում էլեկտրոնային եղանակով

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե Ա

Հարգելի Ֆլորա, հաշվետվությունները ուղարկելու համար անհրաժեշտ է մտնել taxservice.am կայքը, այնտեղ կա հաշվետվությունների հանձնում պատուհան, այնտեղից էլ ուղարկում ես հաշվետվությունները: Հաշվետվությունների ուղարկման համար նույնպես անհրաժեշտ է տնօրենի ստորագրությունը:

Աննա

Բարև Ձեզ, հարգելի Ֆլորա:
Գայանեն ճիշտ է նշել, թե որտեղից կարող եք ուղարկել հաշվետվությունները, բայց տնօրենի ստորագրությունը պարտադիր չէ, եթե գլխավոր հաշվապահը ունի հաստատված իր էլեկտրոնային ստորագրությունը, ապա դա լրիվ բավարար է և լիարժեք, կարող եք ուղարկել հաշվետվությունները:

Աստղիկ

Հարգելի Ֆլորա, հաշվետվությունների ուղարկման համար նախ անհրաժեշտ է հաստատել ստորագրություն կամ ստորագրություններ (դա Ձեր կամքն է): Ասեմ, որ մեկ ստորագրության համար պետք է մուծել 15000 դրամ: Մանրամասները կարող եք տեսնել http://www.ekeng.am կայքում: Իսկ տնօրենի ստորագրությունը պարտադիր չէ: Օրինակ, մեր կազմակերպությունում հաշվետվություններն ուղարկում ենք գլխավոր հաշվապահի հաստատված ստորագրությամբ: Եթե էլի հարցեր կունենաք, ապա զանգեք ԵԿԵՆԳ: Շատ բարեհամբյուր աշխատակիցներ ունեն, Ձեզ անպայման կտան համապատասխան կողմնորոշում: Ձեզ հաջողություն:

Ֆլորա

Շնորհակալություն: