Հաշվետու ժամանակաշրջան

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գրանցվել է 2022թ. մայիսի 27-ին։ Հիմա պետք է հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար հաշվետվություն ներկայացվի։ Կխնդրեի պարզաբանել՝ թե հաշվետու ժամանակաշրջանը երկրորդ, թե՞ երրորդ եռամսյակ պետք է նշվի։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Մայիս-հունիս ամիսները 2-րդ եռամսյակ է, շրջ.հարկի հաշվտվութ-ը պետք է հանձնեիք մինչև հուլիսի 20-ը, հուլիս, օգոստոս, սեպտեմբերը՝ 3-րդ եռեամսյակ, որը պետք է հանձնեք մինչև սեպտեմբերի 20-ը։

Աննա

հոկտեմբերի 20-ը

Tigran

Իսկ դուք ո՞ր հարկման համակագում գործելու հայտարարություն եք տվել, գրեք որ հստակ պատասխանենք։

Ռուզանննա

Կախված է նրանից, թե ինչ հարկման համակարգով եք աշխատում: Եթե միկրոհամակարգով, ապա միայն գրանցված աշխատողի առկայության դեպքում կներկայացնեք ամսեկան եկ. հարկի հաշվարկ : Եթե շրջհարկով եք աշխատում, ապա եռամսյակը մեկ պիտի ներկայացնեք շրջ հարկի հաշվարկ( ձեր դեպքում մինչև հուլիսի 20-ը պիտի ներկայացնեիք 2-րդ եռամսյակի շրջ հարկի հաշվարկ): ԱԱՀ-ով աշխատելու դեպքում ամեն ամիս` մինչև հաջորդ ամսվա 20-ը, պիտի ներկայացնեք ԱԱՀ հաշվարկ:

Գայանե

Հունիս ամսվա համար՝ երկրորդ, իսկ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար՝ երրորդ եռամսյակի հաշվետվություններ պետք ներկայացվի։