Հաշվեկշռային արժեք

Ելենա․

Բարև Ձեզ։ Ինչպե՞ս հաշվել շենքի նոր հաշվեկշռային արժեքը վերագնահատումից հետո։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շահութահարկով հարկման բազան որոշելիս՝ 2) ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով վերագնահատված ակտիվների և պարտավորությունների, որոնք հաշվի են առնվում վերագնահատված արժեքով: Սույն կետի կիրառության իմաստով՝ ակտիվները և (կամ) պարտավորությունները համարվում են օրենքով սահմանված կարգով վերագնահատված, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որով սահմանված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է շահութահարկով հարկման բազայի որոշման կամ շահութահարկի հաշվարկման նպատակով.

Ելենա

Ինձ հետաքրքրում է, ինչպես հաշվարկեմ վերագնահատված շենքի մաշվածությունը, եթե շենքի օգտագործման ժամկետը արդեն ավարտվել է, մաշվածությունը հաշվարկվել։ «Հիմնական միջոցներ» ստանդարտը ուսումնասիրել եմ, սակայն չեմ հասկացել, ինչպես հաշվարկեմ։ «Վերագնահատման պահի դրությամբ կուտակված մաշվածությունը վերաձևակերպվում է ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի փոփոխությանը համամասնորեն այնպես, որ ակտիվի հաշվեկշռային արժեքը վերագնահատումից հետո հավասարվում է նրա վերագնահատված գումարին: Այս մեթոդը սովորաբար կիրառվում է, երբ ակտիվը վերագնահատվում է վերականգնման արժեքի գործակցի միջոցով, կամ հանվում է ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքից, և հիմնական միջոցի արժեքը վերաձևակերպվում է վերագնահատված գումարի հիման վրա»։
Ենթադրենք շենքի սկզբնական արժեքը՝ 40մլն․ , հաշվարկված մաշվածությունը՝ 30մլն․, հաշվեկշռային արժեքը՝ 10մլն․։ Վերագնահատված արժեքը՝ 200մլն․։ Ինչպե՞ս հաշվարկեմ վերագնահատված մաշվածությունը և հաշվեկշռային արժեքը։ Կարո՞ղ է վերագնահատված 200մլն․ կհամարվի հաշվեկշռային արժեք։

Tigran

Ձեր գրածի համաձայն ըստ ստանդարտի ու օրինակի հաշվով, պետք է հանել 200մլն-ից մաշվածության 30մլն-ը ու հաշվարկը շարունակել 170մլն արժեքից սկսած։

Ելենա

Շնորհակալ եմ։