Արմեն․
Հարգելի հաշվապահներ, ստանդարտների տեսանկյունից վարկի/փոխառությունների %-ների հաշվեգրման ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ օրական, թե՞ ամսական կամ տարեկան։ Խոսքը վերաբերում է 516 հաշվին։ Նախապես շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն․
Հարգելի հաշվապահներ, ստանդարտների տեսանկյունից վարկի/փոխառությունների %-ների հաշվեգրման ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ օրական, թե՞ ամսական կամ տարեկան։ Խոսքը վերաբերում է 516 հաշվին։ Նախապես շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
516 հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի համար, իսկ ձեր վարկը որքան ժամկետով է՝ 1 տարով:Միգուցե ձերը 414 հաշիվն է ճիշտ: Վարկի/փոխառությունների %-ների հաշվեգրման տարբերակի ընտրության համար նայեք վարկային պայմանագրի մարման ժամանակացույցին, եթե ամսական է ուրեմն ամսեկան պետք է հաշվեգրել:
Դուք պետք է հաշվեգրեք ըստ բանկի տված ժամանակացույցի, դուք ինքներդ հաշվեգրում պետք չի անեք։
Գիտեք ես ինչը նկատի ունեմ։ Նայեք, օրինակ՝ 1 տարով վարկ է, %-ը և մայր գումարը ժամկետի վերջում մարելով։ Հիմա ըստ էդ ժամանակացույցի մենք պիտի վարկը վերցնելիս հենց սկզբում ամբողջ տարվա վարկի %-ը հաշվառում ենք որպես 516-511 չկրած տոկոսային ծախս։ Բայց, եթե իրականության մեջ նայենք, էդ ծախսը դեռ չի էլ առաջացել, որ մի հատ էլ չենք կրել)), նկատի ունեմ ավելի ճիշտ չի հաշվառել օրեկան %-ը որպես չկրած տոկոսային ծախս, օրինակ (1տարի,10%,1մլն դրամ) `անցավ 1 օր – 10% / 365 * 1մլն ≈ 274դր. նոր սա հաշվառենք 516-511 – 274դր., քանի որ իրոք ծախս է առաջացել, բայց դեռ չենք կրել։