Հարգելի հաշվապահներ, հաշվեգրման սկզբունք ի՞նչ է նշանակում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հարգելի հաշվապահներ, հաշվեգրման սկզբունք ի՞նչ է նշանակում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝
1) հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ՝
ա. հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից,
բ. հարկ վճարողը հարկերի, բնօգտագործման վճարի և հարկերից հաշվանցվող (պակասեցվող) գումարների հաշվառումն իրականացնում է՝ ելնելով հարկային պարտավորության ծագման կամ հարկերից հաշվանցվող (պակասեցվող) գումարների առաջացման պահից՝ անկախ իր կողմից իրականացվող գործարքների դիմաց հատուցումների ստացման կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների գծով մատակարարներին կամ հարկային կամ մաքսային մարմիններին վճարումների կատարման պահից.
Տնտեսական գործունեության արդյունքները (ակտիվները, պարտավորությունները, կապիտալը, եկամուտները և ծախսերը) հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել՝ անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների վճարման կամ ստացման ժամկետներից:
Կազմակերպությունը պետք է պատրաստի իր ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ դրամական հոսքերի մասին տեղեկատվության)՝ կիրառելով հաշվապահական հաշվառման հաշվեգրման հիմունքը, որի համաձայն գործառնությունները, այլ դեպքերը և իրադարձությունները ճանաչվում են, երբ դրանք տեղի են ունենում և ներկայացվում են այն ժամանակահատվածների ֆինանսական հաշվետվություններում, որոնց դրանք վերաբերում են:
Հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ՝
ա. հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից,
բ. հարկ վճարողը հարկերի, բնօգտագործման վճարի և հարկերից հաշվանցվող (պակասեցվող) գումարների հաշվառումն իրականացնում է` ելնելով հարկային պարտավորության ծագման կամ հարկերից հաշվանցվող (պակասեցվող) գումարների առաջացման պահից` անկախ իր կողմից իրականացվող գործարքների դիմաց հատուցումների ստացման կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների գծով մատակարարներին կամ հարկային կամ մաքսային մարմիններին վճարումների կատարման պահից: