Հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստ

Արթուր.

Բարև Ձեզ: Հարգելի ընկերներ, ծանոթ եմ համապատասխան օրենքին և հրահանգին, սակայն ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ.

ենթադրենք 10 աշխատանքային օր հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստ և այն վճարվել է տվյալ ամսվանն հաջորդող ամսում: Հիմա հաշվետվությունն ինչպե՞ս է պետք լրացնել, այսինքն ծախսն արտացոլել այն ամսվան համապատասխան սյունակում, որի ընթացքում գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, թե՞ այն ամսվան համապատասխան սյունակում, որի ընթացքում կատարվել է վճարումը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
LENA

Հաշվետվության մեջ լրացնում ենք ըստ հաշվարկած ամիսների:

Արման

Հրահանգում մանրամասն գրված է:

Արթուր

Հարգելի ընկերներ, տեսեք՝ Լենան գրել է “Հաշվետվության մեջ լրացնում ենք ըստ հաշվարկված ամիսների”, իսկ հրահանգում գրված է “նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստներ”: “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի (ՀՕ-320, 29/04/2002թ.) հոդված 86-ի 1 կետի համաձայն՝ “Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները”:
Հարգելի Լենա, հիմա ինչպե՞ս հասկանանք: Արման ջան, խնդրում եմ հստակ ասեք՝ վճարվա՞ծ, թե՞ հաշվարկված ամսվան համապատասխան սյունակը նկատի ունեք (ըստ հրահանգի 04/02/2011թ.ի փոփխության 16 կետի, հասկանում եմ, որ լրացվելու է վճարված ամսվան համապատասխան սյունակում): Շնորհակալություն: