Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ 07 ամսվա հաշվետվության մեջ ներառվու՞մ է հաշվարկային փաստաթուղթը, որը ստացել ենք 07 ամսին, բայց մինչ այսօր չենք հաստատել ինչ-ինչ պատճառով: Շնորհակալ եմ:
Այո, հաշվարկի տող 18-ում. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
Քրիստինե
Հյուր
3 տարի առաջ
Ոչ, պետք է ներառել այն ամսվա հաշվետվության մեջ, որ ամսին ստորագրվել է:
Հաշվարկային փաստաթղթերին վերագրվող գումարները ներառվում են 07 ամսվա հաշվետվության մեջ, քանի որ նրանցից առանձնացվող ԱԱՀ-ի գումարներ չկան, անկախ նրանից նշված հաշիվները ստորագրված են, թե ոչ: