Արփինե.
Ողջույն հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ մի քանի հարցերին:
1. Կարո՞ղ է արդյոք միևնույն կազմակերպությունը հաշիվ ունենալ մի քանի բանկերում:
2. Եթե կազմակերպությունը ունի 6 աշխատող, ես ամսական սոց. հաշվ եմ ներկայացրել, հաջորդ ամիս 2 հոգու ազատել եմ աշխատանքից, ապա այդ եռամսյակը ես պե՞տք է ամսական սոց. շարունակեմ ներկայացնել:
1. Այո:
2. Ոչ, այդ եռամսյակի համար՝ եռամսյակային, դրանից հետո նոր՝ ամսական:
1.Այո կարող է ունենալ մի քանի բանկային հաշիվներ:
2.Իսկ ինչ վերաբերում է աշխատողների քանակին, պետք է նայել նախորդ եռամսյակին: Օրինակ, ենթադրենք՝ հոկտեմբերին, ունեցել եք 6 աշխատող, նոյեմբերին և դեկտեմբերին 4 աշխատող: Եթե հուլիս օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներից որևիցե մեկում ունեցել եք 5-ից շատ աշխատող, ապա հոկտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի հաշվետվությունները պետք է ներկայացնել ամսական, հակառակ դեպքում՝ եռամսյակային: Իսկ հունվար, փետրվար, մարտ ամիսներինը արդեն ամսական եք ներկայացնելու, քանի որ նախորդ եռամսյակի, այսինքն՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից մեկում, այսինք՝ հոկտեմբերում, ունեցել եք 5-ից շատ աշխատող:
Արմինեի պատասխանը սպառիչ է