Լիանա.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Հիմնադիր-տնօրենը ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին ինչպե՞ս կարող է գումար մուտք անել։ 1․ Որպես ներդրու՞մ։ 2․ Անտոկոս փոխառությու՞ն։ 3․ Դրամարկղի գիրք և կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է համալրում անել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիանա.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Հիմնադիր-տնօրենը ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին ինչպե՞ս կարող է գումար մուտք անել։ 1․ Որպես ներդրու՞մ։ 2․ Անտոկոս փոխառությու՞ն։ 3․ Դրամարկղի գիրք և կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է համալրում անել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իհարկե կարող է ,փոխառությունը շատ լավ տարբերակ է, միայն պետք է բանկի հաշվին մուտք անել:
Շնորհակալ եմ Քնարիկ
1․ Որպես ներդրու՞մ։այս դեպքում պետք է կանոնադրության մեջ այդ փոփոխությունը արտացոլեք ու գրանցեք,
2․ Անտոկոս փոխառությու՞ն։ կարելի է փոխառության պայմանագրի հիման վրա,ցածր տոկոսով,
3․ Դրամարկղի գիրք և կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է համալրում անել։ այո կարելի է ,դա չի խանգարում,
Շնորհակալ եմ արձագանքելու համար
Իսկ որպես փոխառություն հիմնադիրը ՍՊԸ-ի հաշվին փոխանցելուց նպատակ դաշտում ուղղակի նշի <<Փոխառություն>>։
այո փոխառություն հիմնադրի կողմից
Մերսի
Նշվածներից ամենահարմարը փոխառության տարբերակն է՝ այն էլ բանկի հաշվին մուտք անելով:
Շնորհակալ եմ Գայանե
Իսկ անտոկոս փոխառության դեպքում ԱԱՀ հարկատեսակով աշխատող կազմակերպությունը ինչ որ հարկ վճարում է, թե՞ ոչ։