Անահիտ․
Բարև ձեզ։ Հաշվառման դրամարկղային և հաշվեգրման մեթոդները օրինակների միջոցով կմեկնաբանե՞ք:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ․
Բարև ձեզ։ Հաշվառման դրամարկղային և հաշվեգրման մեթոդները օրինակների միջոցով կմեկնաբանե՞ք:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դրամարկղային մեթոդն այն է, երբ փաստացի վճարումը կատարվում է, օրինակ՝ աշխատավարձը վճարվելուց հետո համարվի ծախս: Հաշվեգրման եղանակն այն է, երբ հաշվարկվում է անկախ վճարվելուց: Օրինակ՝ ամսվա վերջում հաշվարկվում է աշխատավարձը, ու դա արդեն ծախս է, անկախ այն բանից, որ հետո ենք վճարելու:
Հաշվեգրման մեթոդի ժամանակ հարկատուն եկամուտներ և ծախսերի հաշվառումը իրականացնում է ելնելով այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ ծախսերը ճանաչելու պահից, անկախ հատուցումների ստանալու և վճարումները կատարելու պահից։ Օրնակ` աշխատավարձների, հարկերի հաշվարկը կատարվում է հաշվեգրման մեթոդով։ Իսկ դրամարկղային մեթոդը նշանակում է, որ հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումը կատարում է ելնելով հատուցումների ստացման և վճարումների կատարման պահից, անկախ եկամուտների ձեռք բերման իրավունքից և ծախսերը ճանաչելու պահից։ Օրինակ` քաղ․ իրավական պայմանագրերով վճարումների կատարման և հատուցումների ստացման ժամանակ։
Բարև ձեզ, ՏՏ հավաստագիր ունեցող ԱՁ-ն, որը չունի աշխատող, դրամարկղային մեթոդո՞վ պետք է աշխատի։
Վճարման առկայությամբ ծախսագրումը դրամարկղային մեթոդն է, իսկ, եթե անկախ վճարման փաստից կատարվում է ծախսագրում, ուրեմն` գործում է հաշվեգրման մեթոդը։
Հաշվառման դրամարկղային և հաշվեգրման մեթոդների նկարագրությունը առկա է ՀՀ ՀՕ-ի հոդված 15-ի, 1-ին մասում: