Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, հաշվապահություն վարելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Արդյո՞ք պարտադիր է թղթապանակում տպել և կարել մուտքի/ելքի օրդերները համապատասխան հաշիվ ապրանքագրերի հետ: Ուղղություն է պետք: Կազմակերպություններից մեկը զբաղվում է արտադրությամբ, մասնակցում է գնումների հայտարարված մրցույթներին, հիմնականում շահում է, իսկ մյուսը՝ հանրային սնունդ է՝ ռեստորանային համալիր: Շնորհակալություն։
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ Օրենքի Հոդված 12.Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը
1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը: Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան գործառնությունները, այլ դեպքերը և իրադարձությունները նույնականացնող անհրաժեշտ վավերապայմաններ:
2. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները.
1) փաստաթղթի անվանումը.
2) հերթական համարը.
3) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
4) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).
5) տնտեսական գործառնության բովանդակությունը.
6) տնտեսական գործառնության չափման միավորները
դրամական և բնաիրային արտահայտությամբ.
կախված գործառնության բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել Հանրային վերահսկողության խորհուրդը և (կամ) կազմակերպությունը:7) պատասխանատու անձանց պաշտոնները և նրանց ստորագրությունները:
Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ
3. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:
4. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, սահմանված կարգով և ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:
5. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում՝ ժամանակագրական կարգով:
6. Հանրային վերահսկողության խորհուրդը կարող է սահմանել սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների օրինակելի ձևեր:
Ալլա ջան, որ խնդրեմ կոնտակտային տվյալ կարող եք փոխանցել ? մի քանի հարց ունեմ հանրային սննդի կազմակերպման առանձնահատկությունների հետ կապված:
Ներկա պայմաններում թե թղթային, թե ոչ թղթային եղանակով փաստաթղթերը պահելը նորմալ է, գնումներով զբաղվողի գնումների թղթերը առանձին պահեք: